Երբ ձգտում ենք բարձրանալ մարդկանց աչքին, մեր մեջ դատարկություն ենք զգում, որը փառասիրության պտուղն է, որովհետև Քրիստոս չի բնակվում դատարկության մեջ, այլ «ես»-ից դատարկված մարդու սրտի մեջ...
Աշխարհն այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին...
«Դու մարդ ես, ուստի իժի թույն մի՛ թափիր: Դու մարդ ես, գազան մի՛ եղիր:
Բերանը քեզ տրված չէ՛, որպեսզի խոցես մարդկանց, այլ որպեսզի բուժես ուրիշների խոցերը» (Սբ. Հովհան Ոսկեբերան)...
ՈՒրեմն` ինձանից 3 տարի պահանջվեց, որ գտնեի Սատանայի դեմքի այս թունոտ արտահայտությունը, որ ցույց տայի ու պատմեի իմ կյանքից այս կարևոր վկայությունը, թե ինչքան է նա ատում Քրիստոսին Սուրբ Հաղորդության մեջ...
Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծանրաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է, որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա...
Մեր իշխանավորների հետ առնչվող նշանավոր այրերից չտեսա՞ն Նեռի խաբեությունները, չզգուշացրեցի՞ն: Տեսան, զգուշացրեցին, շարունակում են տեսնել և զգուշացնել...
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...